Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից մեկը մահացավ

Վրաստանի մայրաքաղաքում սարսափելի ավտովթարի հետևանքով տուժած 9 հայերից մեկը մահացել է, մյուսների վիճակի մասին Sputnik Արմենիան տեղեկություն է ստացել Հայաստանի արտգործնախարարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Թբիլիսիում ավտովթարից տուժածներից մեկը մահացել է, սակայն դեռ հայտնի չէ, թե 9 հայերից որ մեկն է մահացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Լենինգրադի մարզում հայի են սպանել

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Տուժած հայերը` Անժելա Շալվարյանը, Արփինե Մամյանն ու Անի Ավանեսյանը, գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է գնահատվում։ Արամ Խաչատրյանն ու Գարեգին Վարդանյանը` ծանր անգիտակից վիճակում, նույնպես հիվանդանոցում են։

Այլ մանրամասներ ԱԳՆ-ն դեռ չի հայտնում։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ մինիվենի ուղևորները` Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ) տեղափոխվել է մանկական հիվանդանոց, Մարիա Թանյանը (ծնվ. 1989թ) անգիտակից վիճակում է, Անդրանիկ Գինոսյանը (ծնվ. 1995թ.) ծանր վիճակում է, սակայն գիտակից, իսկ 20-ամյա Լիլիթ Շալվարյանը կոտրվածք ունի։