ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քաղաքացու են սպանել։ Այս մասին հայտնում է Մոյկա78-ը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը Ռախյա ավանի մերձակայքում։ 29 տարեկան հայի հետ վիճելուց հետո 45 տարեկան տեղացին կրակել է նրան ТОЗ-120 որսորդական հրացանից։
Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին և առգրավվել գրանցված զենքը։ Նշվում է, որ զենքի պահպանման արտոնագրի ժամկետը սպառվում է 2019 թվականի գարնանը։
Երիտասարդը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։