Տարբեր երկրների պիրոտեխնիկները մասնակցել են Մոսկվայում հրավառությունների փառատոնին։
Մասնավորապես` առաջին օրը հաղթանակի համար պայքարում էին Ավստրիայի, Բուլղարիայի, Իտալիայի ու ԱՄՆ–ի, երկրոկրդ օրը` Անդորրայի, Հունաստանի, Սլովակիայի ու Մեծ Բրիտանիայի թիմերը։
Թիմերը զարմանալի հրավառություններ են ցուցադրել։ Յուրաքանչյուր թիմի ելույթը 12 րոպե էր տևում։
Շուին հետևում էր միջազգային ժյուրին, որի կազմում կային մասնագետներ Կանադայից, Իսպանիայից, ԱՄՆ–ից, Ռումինիայից ու Պորտուգալիայից։
Իսկ ելույթների տեսարժանությունը գնահատում էր սիրողական ժյուրին` կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն ու կինոռեժիսոր Պավել Չուխրայը։