ՌԱԴԻՈ

Պետրոսյան.«Մարդիկ 2-3 տասնամյակ ղեկավարում են համայնքը, բայց չեն տիրապետում ՏԻՄ օրենքին»

Ժառանգել եմ մի մարզ, որը բոլոր նախադրյալներն ունի Հայաստանում դառնալու էտալոնային։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Sputnik
Ռոմանոս Պետրոսյան

«Մարզի իրողություններին ու աշխատանքներին գնահատական տալու հարցում հիմա ես շատ զուսպ եմ, որովհետև կան օբյեկտիվ, սուբյեկտիվ պրոցեսներ։ Օրինակ` կան համայնքներ, որտեղ 2, անգամ 3 տասնամյակ ղեկավարում են նույն մարդիկ, համայնքներ, որտեղ մեծամասամբ համայնքի ղեկավարները չեն տիրապետում ՏԻՄ օրենքին, պարտադիր խնդիրներին։ Այ, սա է իմ ժառանգությունը, որի հետ չգիտեմ ինչպես վարվեմ»,–նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով` շատ դեպքերում քաոտիկ իրավիճակ է համայնքային հաստատություններում, բայց համայնքապետի կամ հաստատության տնօրենի սենյակը կահավորված է մոդայի վերջին ճիչով։ Մարզպետի խոսքով` մարզերի վրիպումներն ու տապալումները միայն նախկին մարզպետներինը չեն, յուրաքանչյուր իրավասու անձ իր տեղում ունի պատասխանատվության իր մասնաբաժինը։