ՌԱԴԻՈ

Խուդոյան. «Կարող եք կռահել` Քոչարյանի տան խուզարկության դեպքում ինչու ինֆորմացիա չկա»

Խուզարկություն եղել է, բայց մնացած տեղեկատվությունը չեմ կարող հայտնել, քանի դեռ մենք չենք ստացել ՀՔԾ–ի պատասխանը գաղտնիության բացահայտման վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով ներկա է եղել Քոչարյանի տան խուզարկությանը։
Sputnik
Հովհաննես Խուդոյան. «Կարող եք կռահել` Քոչարյանի տան խուզարկության դեպքում ինչու ինֆորմացիա չկա»

«Հիմա չեմ կարող ասել` ինչ-որ բան առգրավվել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատնից, թե ոչ։ Մի քանի օրից այդ ինֆորմացիան կհրապարակվի։ Սպասենք ՀՔԾ–ի պատասխանին, եթե իրենք ներկայացված միջնորդությունները մերժեն, լրագրողներին կխնդրենք այս հարցերը տան իրենց։ Շատ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ մենք դեռ շատ բողոքարկումներ ունենք ներկայացնելու, ուղղակի դրանք այս պահին երկրորդական են։ Թույլտվությունը ստանալու դեպքում հանրությանը կներկայացնենք բավականին հետաքրքիր տեղեկություններ»,–ասաց Խուդոյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ նախկինում, երբ բարձրաստիճան մարդկանց տներում խուզարկություններ են եղել մամուլով տեսանյութեր կամ ինֆորմացիա տարածվել է։ «Կարող եք կռահել` այս դեպքում ինչու ինֆորմացիա չկա»,–նշում է նա։