Հայաստանցիները դեռ կհասցնեն վայելել ամառը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները խոստանում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանը չի խուսափի անձրևից։ «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած հաղորդագրության համաձայն` օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օգոստոսի 23-ին և 24-ին տեղումներ չեն լինի։

«Օդի ջերմաստիճանը օգոստոսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր` օգոստոսի 20-ին, երեկոյան ժամերին անձրև կտեղա նաև Երևանում: Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ցերեկային ժամերին մայրաքաղաքու օդի ջերմաստիճանը կկազմի 30-32, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։

Գագիկ Սուրենյանը խոստանում է` դեռ շոգելու ենք