Դավիթ Տոնոյանը կրկին մեկնեց Մոսկվա

Министр обороны Армении Давид Тоноян посетил одну из воинских частей республики (5 июля 2018). Армeния
ՀՀ պաշտպանության նախարարին Ռուսաստան է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa
Անկանխատեսելիությունը միշտ մտահոգիչ է, ինչո՞ւ էր Տոնոյանը մեկնել Մոսկվա

Հաղորդագրության մեջ նշված է, որ հայկական պատվիրակությունը Ռուսաստան է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա աշխատանքային մի շարք հանդիպումներ:

Հիշեցնենք, որ Տոնոյանի մոսկովյան վերջին այցից շատ ժամանակ չի անցել։ ՀՀ պաշտպանության նախարարը Ռուսաստան էր մեկնել օգոստոսի 11-ին։