Կոտայքում դանակահարել են հորն ու որդուն

Քննիչները պարզել են Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Կոտայքի մարզի Գառնի գյուղի երկու բնակչի` 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին դանակահարել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ նրանք հայր ու որդի են։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:

Մոսկվայում տղամարդը փողոցում սպանել է կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել։ Նրանք գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով` նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է` 37 տարեկան Արտյոմ Ղազարյանը։ Իրավապահները որոնում են նրան։