ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Անցումային արդարադատություն կիրառելու իրավիճակ Հայաստանում չկա»

Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատություն կիրառելու մտադրության շուրջ Sputnik Արմենիային իր դիտարկումներն է ներկայացնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Sputnik
Արա Զոհրաբյան. «Անցումային արդարադատություն կիրառելու իրավիճակ Հայաստանում չկա»

Անցումային արդարադատությունը ժամանակավոր հարկադրված միջոց է այն պետություններում, որտեղ քաոսային վիճակ է: Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Նման կերպ վարվում են այն պետություններում, որտեղ, օրինակ զինված բախումների կամ այլ անօրինական ռեպրեսիվ գործողությունների արդյունքում այնպիսի վիճակ կա, որ պետական ինստիտուտները չեն գործում»,-մանրամասնեց նա:

Ըստ իրավագետի՝ այս տեսանկյունից եթե դիտարկենք, Հայաստանի Հանրապետությունում այդ իրավիճակը չէ: