Ադրբեջանը գերմանացի պատգամավորին ներառել է «սև ցուցակում» Մերկելի այցի ֆոնին

Գերմանիայի ԱԳՆ-ն մի ամբողջ օր ապարդյուն փորձել է խնդիրը շտկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոտսոսի — Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակն» աճում է. այս անգամ Արցախ այցելելու համար պաշտոնական Բաքուն արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին  մուտք գործել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։

Ո՞րն է Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հարցում. պարզաբանել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը

Նշվում է, որ 52–ամյա Ալբերտ Վայլերը Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության, մասնավորապես Անդրկովկասի հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ է։ Նա Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցանկում էր ու երկու այց է կատարել դեպի Արցախ` 2014 ու 2016 թվականներին։

Պարբերականի տվյալներով` Գերմանիայի ԱԳՆ–ն օգոստոսի 20–ին ամբողջ օրը շփվել է Ադրբեջանի դեսպանատան հետ ու ապարդյուն փորձել է շտկել Վայլերի վիզայի հետ կապված խնդիրը։

Մինչդեռ գերմանացի խորհրդարանականն ասում է, որ նա անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի հանդեպ ու հաճույքով խնդիրներից մեկի կարգավորման միջնորդի դերում հասնես կգար։

Հիշեցնենք` այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան կայցելի։