ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ստավրոպոլի երկրամասում երթուղային ավտոբուսի և «ԿամԱզ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով մահացել են երկու մարդ, 17-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհային ոստիկանությանը։
Շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով`հիվանդանոց տեղափոխվածներից 5-ը երեխաներ են։
Շրջանի միասնական դիսպետչերական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին 15 տուժածի մասին։
«Նևինոմիսկի հիվանդանոցում 9 հոգի կա, որոնցից 2-ը` երեխա, Պյատիգորսկի հիվանդանոց 8 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 3-ը` երեխա», — հայտնել են փրկարարները։
Setra երթուղային ավտոբուսն ընթացել է Թբիլիսի-Կրասնոդար երթուղով։ Ավտովթարը տեղի է ունեցել Անդրոպովսկի շրջանի «Կովկաս» մայրուղու վրա։
Մյուս ուղևորներին ժամանակավորապես տեղավորել են Կուրշավա գյուղի Մշակույթի տանը։
ՃՏՊ-ի վայրում ճանապարհը դժվարանցանելի է։