«Երիտասարդ սիրուհու նման». Եվգենի Պետրոսյանը պատրաստ է ազատվել ճաղատությունից

Համացանցի օգտատերերի շրջանում հետաքրքրություն է առաջացրել լուրն այն մասին, որ 72 տարեկան Պետրոսյանը սիրավեպ է սկսել երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Քանի դեռ հասարակությունը քննարկում է ռուսաստանցի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացը, համացանցի օգտատերերը ուշադիր հետևում են արտիստների անձնական կյանքին։

Օգտատերերին անչափ հետաքրքրել է 72-ամյա Պետրոսյանի և նրա 29 տարեկան օգնական Տատյանա Բրուխունովայի սիրավեպի մասին լուրը։

Համացանցի ակտիվիստները կարծում են, որ տարեց երգիծաբանը սիրուհուն նմանվելու նպատակով պլաստիկ ներարկումներ է անում երիտասարդանալու համար։

Սակայն Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում հերքել է այս տեղեկությունը և իրեն բնորոշ հումորով նշել, որ պատրաստ է հաճույքով հրաժարվել միայն ճաղատությունից` մազերի փոխպատվաստում անելով։

«Պարբերականներից մեկում քննարկում էին` ես պլաստիկ վիրահատություն արել եմ, թե ոչ։ Մասնագետներից մեկը հավանաբար մեծացրել է լուսանկարն ու մտորել` արել եմ, թե չեմ արել։ Որքան հասկանում եմ, մեր երկրի մասշտաբներում չափազանց կարևոր հարց է։ Նա երկար նայել է ճակատիս և նշել, որ տարիքիս ոչ բնորոշ հարթ է։ Ախր ես ընդհանրապես տարիքիս համապատասխան տեսք չունեմ։ #instagram-ում շատ դիմանկարներ ունեմ, կասեի` չափից ավելի, մեծացրեք, նայեք, եթե անելիք չունեք։ Անկեղծ ասած, եթե ես պլաստիկ վիրահատություն անեի, ապա միայն գլխիս վրա», — կատակով գրել է Պետրոսյանը։

Սակայն նրա անձի շուրջ կրքերը այսքանով չեն հանդարտվել։ Արտիստը մի լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ վերնաշապկի վրա ծալքեր կան։ Օգտատերերի մի մասն անմիջապես քննադատել է «անճար երիտասարդ սիրուհուն»։ Տատյանա Բրուխունովային մեղադրել են էթիկետի կանոնները չիմանալու համար` վստահեցնելով, որ տղամարդու վերնաշապիկի վրա գծերն անթույլատրելի են։

Ավելին` երկրպագուները Պետրոսյանին խորհուրդ են տվել խիստ նկատողություն անել նրան, ով փորձում է զբաղեցնել Ստեպանենկոյի տեղը։

Եվգենի Պետրոսյանը կրկին անտարբեր չի մնացել և խրատ կարդացող բաժանորդներին մեղմ բացատրել է, որ էթիկետի կանոններից հենց նրանք են անտեղյակ։

«Սխալվում եք։ Էթիկետի համաձայն` տղամարդկանց և կանանց վերնաշապիկների (թևերի) վրա ծալքերը թույլատրելի են», — բացատրել է նա քննադատներին։

Հիշեցնենք, որ աստղային հայտնի զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարվա ամուսիններ էին։