Երեկ` օգոստոսի 18-ին, Ղրիմի Սիմեիզ ավանում անցկացվել են Freerate Cliff Diving World Cup քլիֆ դայվինգի մրցումները։
Քլիֆ դայվինգ (անգլ. cliff diving) նշանակում է ցատկեր բնական բարձունքներից` ժայռերից։
Մրցումների հաղթող է ճանաչվել բրիտանացի Հարի Հանթը։ Ի դեպ, անցյալ տարի ևս նա էր լավագույնը ճանաչվել։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ուկրաինացի մարզիկ Ալեքսեյ Պրիգորովը, երրորդը` ամերիկացի Քայլ Միթրիոնը։
Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել են աշխարհի 12 ուժեղագույն քլիֆ դայվեր, որոնք ցատկել են Դիվա ժայռի վրա տեղադրված 27-մետրանոց հարթակից։
Մրցումների ամենավառ կադրերը դիտեք Sputnik-ի ֆոտոշարքում։