Մոսկվայում տղամարդը փողոցում սպանել է կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել

Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Մոսկվայում։ Տղամարդն իր զոհին սպասել է փողոցում, այնուհետև կրակել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում տղամարդը կրակել է իր նախկին կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել։ Ողբերգության մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Սարսափելի ՃՏՊ Ռուսաստանում. բախվել են բեռնատարն ու Թբիլիսի–Կրասնոդար երթուղու ավտոբուսը

Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի Բաշիլովսկի փողոցում` «Մագնոլիա» խանութի մոտ։

Mash տելեգրամ-ալիքի տվյալներով` ինքնասպան մարդասպանը 67-ամյա մոսկվաբնակ Անատոլի Սիմոնովն է։ Սպանության գործիքը հին հրացանն է, որը հայտնաբերել են դիակների կողքին։ Իր նախկին կնոջը Սիմոնովը փողոցում սպասել է առավոտյան 9-ից, հայտնում է աղբյուրը։

Քրեական գործ է հարուցվել, դեպքի վայրում քննիչներ են աշխատում։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։