Քիմ Քարդաշյանի լանջաբացվածքը հիացրել է հողափաթերով հարսանիք գնացած ամուսնուն. տեսանյութ

Աստղային զույգը Մայամիում մասնակցել է ռեփեր 2-Chainz-ի հարսանեկան արարողությանը։
Sputnik

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, ռեփեր 2-Chainz-ի հարսանեկան արարողության պատվավոր հյուրերի ցանկում են եղել։ Նրանց ներկայությունը ինչպես միշտ քննարկման թեմա է դարձել։

Քիմը ներկայացել է վառ կանաչավուն զգեստով, իսկ ամուսինը` կոստյումով և հողաթափերով։

Քարդաշյանը Instagaram-ում հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է պատրաստվում հարսանիքին։

Կնոջ տեսքն այնքան է հիացրել Քանյեին, որ նա Քիմին գրկած է նստեցրել ավտոմեքենան։