Համով Հայաստան. դիետիկ բուլկու զարմանալի բաղադրատոմս

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում պատմում են «Արեպաս տուպարո» կոչվող բուլկիների հետաքրքիր բաղադրատոմսի մասին։
Sputnik

Երևանյան հաստատություններից մեկի հրուշակագործը վստահեցնում է, որ այս բաղադրատոմսից կարող են օգտվել բոլորը, քանի որ դիետիկ է։

Պատրաստելու համար անհրաժեշտ է խմորիչ, եգիպտացորենի ալյուր, արևածաղկի յուղ, շաքարավազ, աղ և ավոկադո։ Եթե որևէ մեկին կարող է մտահոգել խմորիչի առկայությունը, ապա միջուկն իսկապես դիետիկ է, թեև հարուստ է սպիտակուցով։

Մանրամասները դիտեք տեսանյութում։