Սեքսուալ դաշնակահարուհի Լոլա Աստանովան (ծնվել է Ուզբեկստանում) շարունակում է գերել սոցցանցերը։ Բեթհովեն և Բախ նվագող դաշնակահարուհին օգտատերերին գրավում է ոչ միայն երաժշտությամբ, այլև անկրկնելի գեղեցիկ ու երկար ոտքերով։
Աշխարհի լավագույն հարթակներում նա լեփ-լեցուն դահլիճներ և համացանցում հարյուր հազարավոր դիտումներ է հավաքում։
Քմահաճ օգտատերերը մեղադրում են նրան, որ չափազանց սեքսուալ է արվեստի համար։
Դաշնակահարուհին 33 տարեկան է, ծնվել է Տաշքենդում, դաշնամուրի դիմաց առաջին անգամ նստել է 6 տարեկանում։ Մեկ տարի անց Լոլան արդեն մասնակցել է Եվրոպայում և ԱՄՆ-ում անցկացվող համերգներին և փառատոներին, իսկ 18 տարեկանում վերջնականապես տեղափոխվել է ԱՄՆ։