Խոշոր ավտոպատահար Արարատում. 9 տուժածներից 5-ը երեխաներ են

Տուժածներին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արթուր Սարգսյանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, տուժածներից մեկը հղի է

Դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 18-ին, ժամը 12:10-ի սահմանում:

«Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Սարգսյանը, ուղևորներ` 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող ևս 5 անչափահաս երեխաներ:

Հիվանդանոցից հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում: