ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:
Հայ գրոսմայստերն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց Սերգեյ Կարյակինի հետ: 69-րդ քայլում ռուս շախմատիստն ընդունեց իր պարտությունը:
Բացի Արոնյանից, մեկնարկային տուրում հաղթանակ տոնեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը: Նա հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը կավարտվի պգոստոսի 17-ին։