Մասիսում 62 տարեկան կինն այրվել է սեփական տանը

Ահազանգը ստանալուց րոպեներ անց փրկարարները դեպքի վայրում են եղել, սակայն տանտիրուհուն փրկել չեն կարողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 19-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել` 11:45-ին:

Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը տանտիրուհին է եղել՝ 62 տարեկան Թերեզա Մարտիրոսյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը մենակ է ապրել։