Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, տուժածներից մեկը հղի է

Բժիշկները չեն կարողացել փրկել ուղևորներից մեկի կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզում 40 տարեկան վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 21:30-ի սահմանում։

Տուժածների մեջ հայեր կա՞ն. Ստավրոպոլում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետքերով

Երևանի բնակիչ Սամվել Եսայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենային:

Daewoo-ի վարորդ Ս. Եսայանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ազոյանը հղի է։

Կեսգիշերն անց Չարենցավանի հիվանդանոցից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Եսայանը, գիտակցության չգալով՝ մահացել է: