«Բա փոր չունենա՞ նախարարը». ինչպես է Արսեն Թորոսյանն առողջություն կերտում. լուսանկար

Առողջապահության նախարարը խախտել է մարզվելու երկարատև դադարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է զբաղվել սեփական առողջության պահպանմամբ։ Որպես ապացույց` նա լուսանկար է հրապարակել Facebook-ում։

«Երկարատև դադարից հետո վերսկսում ենք սալուտոգենեզը՝ առողջության կերտումը»,- լուսանկարին կից գրել է նա։

Թորոսյանի լուսանկարն ու գրառումը հարյուրավոր «լայքերի» են արժանացել։

Օգտատերերից մեկը կատակել է. «Բա էս եղավ: Բա փոր չունենա նախարարը, որ քայլելուց շունչը կտրվի»: