Մահացել է ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-ից 2006 թվականների ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. 80 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Այդ մասին ՄԱԿ–ի Twitter–ի էջում։

Հիշեցնենք` Գանացի դիվանագետը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-ից 2006 թվականների ընթացքում։ Նա արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի իր մարդասիրական գործունեության համար։

Քոֆի Անանը ծնվել է Գանայի Կումասի քաղաքում 1938 թվականի ապրիլի 8-ին։ ՆԱ ուներ երեք երեխա։