ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կայքի նորացված դիզայնի գունային գամման՝ արված հայկական եռագույնի գույներով, հայտնվել է Կալիֆոռնիայի փողոցներում։ Օհանյանը լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
«@kimmaicutler-ի լուսանկար է։ Դրա վրա հսկայական աշխատանք է տարվել և կոչվել է․«Վինսը տանում է ահռելի յուղանկարը»», — գրել է Օհանյանը։
Ամենայն հավանականությամբ, դա նրա նոր կայքի շապիկն է։ Օհանյանն ավելի վաղ Instagram սոցցանցում հրապարակել է Initialized Capital կայքի նոր ֆոնի դիզայնը։ Այն արված է հայկական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։
Բաժանորդներին դուր է եկել լուսանկարը, այն հավաքել է ավելի քան 3 հազար հավանում։
«Հայկական տրամադրություն», — գրել է tevooleeg-ը։
«Հիանալի լոգո», — գրել է arnetta3001-ը։
Ավելի վաղ` հունիսի 27-ին, Օհանյանը ժամանել էր իր պատմական հայրենիք` Հայաստան։ Նա հին ԵՐԱԶ մակնիշի ավտոմեքենայով հասցրել էր շրջել հանրապետությունով։ Օհանյանն ընկերների հետ պիկնիկ էր կազմակերպել, գաթա և բաստուրմա համտեսել։
Ավելի ուշ Ալեքսիսը այցելել էր տեղի շուկաներից մեկը, որտեղ բաժանորդներին ցույց էր տվել հայկական պահածոներն ու կանաչեղենը։