Գյումրիում խոշոր գողություն է կատարվել քաղաքապետարանի աշխատակցի տնից

Անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են մուտքի դուռը, ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Գյումրիում խոշոր չափի գողություն է կատարվել Գյումրիում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 16-ին, Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

10 տարվա գողություն. բարձրավոլտ էլցանցերի տրանսֆորմատորից 52 մլն դրամի պղինձ են գողացել

Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։

Գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս.Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։