ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Քնայսլին նվիրել է գյուղական մոտիվներով նկար, յուղի քամիչ և Տուլայի ինքնաեռ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը նվիրել է գյուղական մոտիվներով նկար, որովհետև հենց այդ տեղերից է տիկին Քնայսլի ամուսինը։ Հետո նա նվիրել է յուղի հին քամիչ և Տուլայի ինքնաեռ։ Հարսանիքին եղել է նաև Կուբանի կազակական երգչախումբը», — ասել է նա։
Նախագահը նաև պարել է հարսնացուի և արարողության հյուրերի հետ։ Այնուհետև Պուտինը երկար կենաց է ասել գերմաներենով։
«Նա երկար համատեղ տարիներ է մաղթել նորապսակներին, երջանկություն ընտանիքում։ Բավական երկար կենաց էր», — նշել է Պեսկովը։
Բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Գամլից համայնքում: Արարողությանը ներկա են եղել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, կանցլերի տեղակալ Հայն Քրիստիան Շտրախեն, Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը եւ OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն: