Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունուն

Սայաթ Նովան ոստիկաններին է ներկայացրել հրազենը, որը հետաքննիչն առգրավել է և նշանակել մի շարք փորձաքննություններ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Աշտարակում կրակոցներ են հնչել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պատահաբար կրակել են` կարծելով, թե արջ է. բացահայտվել է 28 տարի առաջ արված սպանությունը

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գևորգ Մարզպետունին է, ով հրազենային վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի թիվ 3 տան հետնամասում։ Պարզվել է նաև, որ նրան իրեն պատկանող «МР 512 М» տիպի 4․5 միլիմետր տրամաչափի հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի բնակիչ 44-ամյա Սայաթ Նովան, ով անզգուշաբար կպել է հրազենի ձգանին, ինչի հետևանքով Գ․ Մարզպետունին ստացել է նշված վնասվածքը։

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սայաթ Նովան ոստիկաններին է ներկայացրել հրազենը, որը հետաքննիչն առգրավել է և նշանակել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։