ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Կասպյան խնդիրը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Կասպյան համաձայնագիրն ու Հայաստանի վրա դրա ազդեցությունը։
Sputnik
Ահարոն Վարդանյան. Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղը Իրանի համար երկրորդ «Թուրքմենչայ» է

Նա նշում է, որ Կասպից ծովի երկրներն այս խնդիրը քննարկում էին 20 տարվա ընթացքում և որևէ որոշման չէին կարողանում գալ։ Վերջապես ինչ-որ լուծում գտնվեց։ Բայց դժգոհություններ կան, հատկապես` Իրանում։

«Իրանում միշտ փորձում են, ելնելով իրավիճակից, տվյալ խնդիրն այլ հարթակներում բարձրացնել հնարավորություններ գտնել։ Հիմա Իրանը այդքան էլ լավ վիճակում չէ` ամերիկյան պատժամիջոցներ, իրանական դրամի անկում։ Այնտեղ հասկանում են, որ ինչ-որ ելքեր պիտի գտնեին և դա արեցին այս համաձայնագրի տակ ստորագրելով։

Բայց սա չի նշանակում, որ սա վերջնական քայլ է։ Դա դեռ պետք է հաստատի Իրանի խորհրդարանը, փորձագիտական խմբերը բազմաթիվ դժգոհություններ են հայտնում, նույնիսկ Իրանի ԱԳ նախարարն է առանձին մեկնաբանություններ տվել»,–ասում է Վարդանյանը։

Փորձագետը նշում է, որ այնպես չէ, որ այս համաձայնագրով Կասպից ծովը վերջնականապես բաժանվեց 5 մասի։ Բայց նաև նկատում, որ եթե վերջնական լուծվի այս խնդիրը տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի։