Ռոման Մելիքյան. հանրահավաքը ոչ միայն 100 օրվա ամփոփումն էր, այլ նաև ՔՊ-ի համար ընտրությունների մեկնարկն էր
© Sputnik
«Փաստացի երեկվա հանրահավաքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկն էր, քանի որ բեմում միայն այդ կուսակցության անդամներն էին։ Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքը` Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Ռոման Մելիքյանը։
«Նիկոլ Փաշինյանը փորձեց հանրահավաքով կանխարգելել նախորդ իշխանությունների հակահեղափոխությունը և ցույց տալ, որ այս տիրույթում ինքն է տերը»,–նշեց Մելիքյանը։
Դրանով հանդերձ քաղաքագետը նկատեց, որ նման անմիջական, ուղիղ ժողովրդավարությունները չեն կարող շատ հարցերի պատասխան տալ, թեպետ իշխանությունն ունի հանրության բոլոր խավերի աջակցությունը։