Անձրևի հավանականություն կա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները նաև քամու ուժգնացում են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում` օգոստոսի 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 18-ին, 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: