Կրակոցներ, հարձակման փորձ, հրադադարի խախտում. ինչպե՞ս է անցել շաբաթն առաջնագծում

Ծավալված փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս շաբաթ իրադրությունն այնքան էլ խաղաղ չի եղել։

Արցախի սահմանին կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին, ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խումբը ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: