ԵՐԵՎԱՆ, 18 oգոստոսի — Sputnik. Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում,«Չելսի»-«Արսենալ» համառ և գոլառատ խաղում հաղթեցին տանտերերը` 3:2 հաշվով:
Հանդիպման 20-րդ րոպեին «Չելսին» արդեն հաղթում էր 2:0 հաշվով: 9-րդ րոպեին հաշիվը բացել էր Պեդրոն, իսկ 20-րդ րոպեին այն կրկնապատկել էր Մորատան:
Խաղի 37-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը:
Նշենք, որ նա «Չելսի»-«Արսենալ» այսօրվա հանդիպման ժամանակ մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ։
4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո Իվոբին հավասարեցրեց հաշիվը:
Իր թիմի համար հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Մարկոս Ալոնսոն: