Վրաստանում վերելակում մահացած են գտել ամենասիրված սերիալի դերասանին

Ընկերները ասում են, որ վերջերս Զուզա Բեժաշվիլին առողջական խնդիրներ ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Թբիլիսիում մահացած են գտել դերասան Զուզա Բեժաշվիլիին, որը հայտնի է դարձել Վրաստանում ամենատարածված` «Կյանքիս ընկերուհիները» վրացական սերիալից։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Rustavi 2–ին։

Վրաստանում կինը դանակի ավելի քան տասը հարված է ստացել, բայց ողջ է մնացել

Դերասանի մարմինը հայտնաբերել են Թբիլիսիի Դոլիձե փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի վերելակում։

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, սակայն քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Ականատեսների խոսքով` մարմինը գտել են վերելակում, երրորդ հարկում։ Այն հանել են ու փորձել են արհեստական շնչառություն տալ, սակայն դերասանն արդեն մահացած է եղել։

Դոլիձե փողոցում մինչ ուշ գիշեր քննչական միջոցառումներ էին իրականացվում։ Ավելի ուշ դերասանի մարմինը դատափորձաքննական կենտրոն են տարել։

Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։