Նկարած հագուստով մերկ մատուցողին ցնցել է ոչ միայն ամերիկյան Պորտ Դեպոզիտ քաղաքի սրճարանի այցելուներին, այլև համացանցի օգտատերերին։
Բոդիարտի վարպետ Ջեն Սեյդելը նկարահանել է, թե ինչպես են մարդիկ արձագանքում, երբ նկարչի աշխատանքը տեսնում են ոչ թե կտավի, այլ մարմնի վրա։
Նա տեսանյութը հրապարակել է Youtube-ում։
Նկարչուհին մոդելի մարմնին կարճ տաբատ ու շապիկ է նկարել։ Հեռվից դժվար է կռահել, որ այն իսկական չէ, սակայն մոտ տարածությունից խաբկանքն ակնհայտ է, հատկապես` տղամարդկանց համար։
Տեսանյութը մի քանի օրում դիտել են ավելի քան 50 հազար անգամ։