Ռինգում կանայք են. ղրղըզստանցի մարզիկը մեկ հարվածով տապալել է չեմպիոնին. տեսանյութ

Հարավային Ամերիկայի մուայ-թայի չեմպիոնի կոչման համար Պարագվայում մղվող պայքարը համաշխարհային քիքբոքսինգի պատմության մեջ ամենահիշվողներից մեկը դարձավ։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է Շևչենկոն տապալում Ֆաբիանա Դութրուին։
Sputnik

Խառը մարտարվեստի ղրղըզստանցի մարզիկ Վալենտինա Շևչենկոն գրավել է մուայ-թայի համաշխարհային օլիմպոսը։ Տեսանյութը, որում կրակոտ կինը մեկ հարվածով ջախջախում է հակառակորդին, կրկին տարածվել է համացանցում, անկախ նրանից, որ «դեպքը» եղել է 2013 թվականին։

Շևչենկոն հանդես է գալիս UFC (Ultimate Fighting Championship — մարզական կազմակերպությունը, որը գտնվում է ԱՄՆ-ում, Լաս Վեգասում, և ամբողջ աշխարհում խառը մարտարվեստի մրցումներ է անցկացնում) հովանու ներքո կանանց թեթևագույն և գերթեթևագույն քաշային կարգերում։

Նա մեծ հաջողություններ է գրանցել և 2018 թվականի փետրվարի դրությամբ կանանց գերթեթևագույն քաշային կարգում UFC պաշտոնական վարկանիշի առաջին հորիզոնականում է։