Խուզարկություն է կատարվել Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանում. «Հրապարակ»

Իրավապահների հետաքրքրության կենտրոնում կրկին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա ընտանիքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։

«Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր օպերային թատրոնի մերձակայքում գտնվող երևանյան բնակարանում։

4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները ու ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն է»։