Խաչատուրյան քույրերից մեկը հուզիչ նամակ է գրել մի տղայի. Մաշան սպասում է պատասխանին

Վերջերս տղան Մաշային, Անգելինային և Քրիստինային քաղցրավենիք,կոշիկ և հագուստ է փոխանցել։ Աղջիկներին մեկուսարան էին տարել տնային հագուստով, այդ պատճառով այս ամենի կարիքը նրանք շատ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի —Sputnik. Մոսկվայում սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկը` 17-ամյա Մարիան, «ВКонтакте» սոցցանցի իր աջակցման խմբից մի տղայի նամակ է գրել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։

Ծեծի հետքերն ակնհայտ են. Խաչատուրյան քույրերի մայրը ցույց է տվել դուստրերի լուսանկարները

Նշվում է, որ նամակի հասցեատերը, միակ մարդն է, մորից բացի, ով աղջիկներին սատարում է ոչ թե խոսքերով, այլ գործով։

Օրեր առաջ նա Մաշային, Անգելինային և Քրիստինային քաղցրավենիք, կոշիկ և հագուստ է փոխանցել։ Աղջիկներին մեկուսարան էին տարել տնային հագուստով, այդ պատճառով այս ամենի կարիքը նրանք շատ ունեն։

«Փորձում եմ ուժեղ լինել, ամենադժվարն այն է, որ քույրերիս հետ չեմ տեսնվում», — գրել է Մարիան` բողոքելով, որ քույրերին տարբեր խցերում են նստեցրել։

Նամակում գրված է. «Բարև… Շնորհակալություն, որ անտարբեր չես մեր ցավին։ Չես պատկերացնի` որքան հաճելի է, որ մեզ հավատացող մարդիկ կան։ Շնորհակալություն ծանրոցի համար, ամեն ինչ հասել է։ Այստեղ այդ ամենի կարիքը շատ կա։ Մենք նույնպես հեռուստացույց ենք դիտում, հետևում ենք նորություններին, թեև իրականում շատ բան ստում են»։

«Շնորհակալություն այս խոսքերի և աջակցության համար։ Հուսով եմ, որ սա քո վերջին նամակը չէ։ Որևէ բան կպատմես քո մասին», — գրել է Մարիան։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։