Գևորգ Թորոսյան
© Sputnik
«Կառավարության հետագա աշխատանքը տեսնում եմ մի քանի ուղղություններով. կադրային ոլորտում ավելի լազերային ճիշտ նշանակումներ, որովհետև ժողովրդի սպասումներն իրականացնելու փուլն է գալու, հեղափոխական ռոմանտիզմն ու ոգևորությունը մոտակա 6 ամսում կորչելու է։
Պետք է հասկանանք` տնտեսական առումով մենք ազատական տիպի երկիր ենք ուզում կառուցել, թե ավելի շատ սոցիալիստական, որովհետև այս դրույթը նաև վարչապետի խոսքի մեջ է հաճախ հակասական լինում»,–ասաց Թորոսյանը։
Փորձագետի կարծիքով` արտաքին պարտքը մարելու մի ճանապարհ միայն ունենք` արդյունավետ տնտեսություն կառուցելը։