Ձայնս երևի սովորել է վարչապետի փափուկ կյանքին. Փաշինյան

Վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ զգաց, որ ձայնի հետ ինչ–որ բան այն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը սկսեց դավաճանել։

Փաշինյանը զգաց, որ ձայնի հետ ինչ-որ բան այն չէ ու կատակեց. «Երևի ձայնս սովորել է վարչապետի փափուկ կյանքին»։

Նա կոչ արեց իջեցնել պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի։

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների ձեռքում պաստառներ կան, որոնց վրա ջնջված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմքերը։

Վարչապետի խոսքով` համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի մեկը, երբ խորհրդարանում ունի մի քանի վստահելի ձայն, և այս ամենը տեղի ունենա առանց մի կրակոցի, առանց մի բռնության, առանց մի զոհի:

Փաշինյանի խոսքով` հիմա ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, հյուսիսում: «Այս ամբիոնից հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը»,- ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է հասել նախապես կազմակերպված քայլերով։