Արցախի սահմանին կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 17-ին, ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

Կրկին լարված է եղել Նախիջևանի սահմանին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Ինչպես տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Հիշեցնենք, որ վերջին դիվերսիոն հարձակումն Արցախում գրանցվել է այս տարվա հունիսի 17–ին։ ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: