Հայ–թուքական սահմանի հերթական խախտողին են ձերբակալել ՌԴ ԱԴԾ աշխատակիցները

ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի հերթական խախտողի են ձերբակալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. 2018 թվականի օգոստոսի 13–ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան գյուղում ձերբակալել են մի տղամարդու, որն ապօրինի կերպով հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը։

Նախնական տվյալներով` չարագործը 1993 թվականի ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է։

Ադրբեջանցիները պայթել են ականի վրա Հայաստանի սահմանի մոտակայքում

Ձերբակալվածի խոսքով` նա Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է գնացել` բուհ ընդունվելու համար։ Թեհրան գալուց հետո նա տաքսիստի հետ է ծանոթացել ու խնդրել է երկրով էքսկուրսիա կազմակերպել։

Տաքսիստը տարել է նրան Թուրքիայի Հանրապետության տարածք` շրջանցելով անցակետերը։ Թուրքիայի տարածքում տաքսիստը վերցրել է իր անձնագիրն ու «Գյուրբուլաք» թուրքական ավտոմոբիլային անցակետի կնիքն է խփել։

Որից հետո նա վերադարձրել է անձնագիրն ու անհայտ ուղղությամբ հեռացել։ Երկու օր նա ապրել է Թուրքիայի տարածքում լքված շենքում, որտեղ նրանից խլել են իր ունեցած գումարն ու բջջային հեռախոսը։

Դրանից հետո սնունդ փնտրելիս` նա հատել է Արաքս գետն` այսպիսով խախտելով պետական սահմանը։

Այս պահին Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են խախտողի վարկածն ու պարզում են միջադեպի հանգամանքները։

Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։