ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օգոստոսի 15-ին տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հնոցավան փողոցի տներից մեկում թմրամիջոց են պահում, պատրաստում և օգտագործում: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նույն օրը, իրեղեն ապացույցներ ձեռք բերելուց հետո, քրեական հետախույզները հիշյալ տան բնակիչ, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սերգեյ Խաչատրյանին, ընկերոջ` Արմեն Այվազյանի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Խաչատրյանը հայտնել է, որ դրանք իրենն են, հիշյալ տարաներով կանեփի տերևներից ու գլխիկներից թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:
Նշվածից բացի, Արմեն Այվազյանի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է կոտրված ապակե սրվակ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով;
Ըստ Այվազյանի, մարիխուանան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար:
Հայտնաբերվածներն առգրավվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր: