ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «ՊՆ-ի նոր կանոնակարգով հեռախոսից օգտվելու կանոնները հստակեցված են»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է զինծառայողներին հեռախոսից օգտվելու թույլտվություն տալու մասին։
Sputnik
Արծրուն Հովհաննիսյան. զինծառայողները արդեն ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով

Նախկինում շարքային կազմում ընդհանարապես արգելված է եղել հեռախոսնի կիրառումը, սակայն շատ դեպքերում անտեսել են այդ հրամանը և օգտագործել են` վնասելով իրենց, վտանգելով իրենց և զինակիցների կյանքը, Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ժամկետային զինծառայողները այսուհետ կարող են իրենց մոտ ունենալ հեռախոս, բայց մի պայմանով

«Հետևաբար պետք էր գտնել այնպիսի ճկուն մեխանիզմ, որ մի կողմից թույլատրվեր որոշ ժամերի և որոշ տեղերում հեռախոս օգտագործել, մյուս կողմից հստակեցնել սահմանափակումները»,- ասաց նա։

ՀՀ ՊՆ-ի նոր կանոնակարգով հեռախոսից օգտվելու կանոնները հստակեցված են։ Զորամասերում մշտական տեղակայման վայրերում զինծառայողները կարող են օգտվել հեռախոսներից, բայց այնպիսի սարքերից, որոնք չունեն ձայնագրման, տեսագրման, լուսանկարման և ինտերնետ ծառայություններից օգտվելու հնարավորություններ, քանի որ հիմնական արտահոսքը կատարվում է այս միջոցներով։

Եթե հեռախոսը չունի այդ հնարավորությունները, ապա հարազատների հետ կապ հաստատելու համար զինվորները կարող են օգտվել սարքից։