Կրակոցներ են հնչել Արմավիրի Ակնալիճ գյուղում

Դեպքի վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 16-ին, ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշեն փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: