Ամերիկացի հեռուստահաղորդավարը զվարճացրել է Սոլովյովին պատմության չիմացությամբ. տեսանյութ

Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Էյնսլի Էրհարդտը վստահ է, որ ԱՄՆ–ն հաղթել է «կոմունիստական Ճապոնիային»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Fox & Friends-ի հաղորդավարուհի Էյնսլի Էրհարդտը պատասխանել է դեմոկրատ Էնդրյու Կուոմոյին` ասելով, որ ԱՄՆ-ն հաղթել է «կոմունիստական Ճապոնիային»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գեղեցիկ շիկահերը հաղորդման ժամանակ որոշել է ցուցադրել իր գիտելիքները, երբ ընդդիմախոսը պնդել է, որ ԱՄՆ-ն երբեք հզոր չի եղել։ Էրհարդտն ի պատասխան Կուոմոյի ասածի ասել է` ԱՄՆ-ն «աշխարհի ամենաառատաձեռն երկիրն է», հետո ավելացրել է, որ ԱՄՆ-ի շնորհիվ է աշխարհն ավելի լավը դառնում։

​Հաղորդումը եթեր է դուրս եկել օգոստոսի 16-ին։ Մեկ օրվա ընթացքում հաղորդավարուհու ասածներն արդեն հասցրել են մեմերի վերածվել։

Հայտնի հեռուստահաղորդավարուհու ասածները զվարճացրել են նաև Վլադիմիր Սոլովյովին։ Ռուս հաղորդավարը նրան համեմատել է Ջեն Փսակիի հետ (ԱՄՆ պետդեպի նախկին պաշտոնական ներկայացուցիչ, որը հայտնի է իր անհեթեթ հայտարարություններով)։

«Փսակիի գործը ապրում ու հաղթում է», — Twitter-ում գրել է Սոլովյովը։

​Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տոկիոն մասնակցում էր մարտական գործողություններին հիտլերյան կոալիցիայի կողմից, սակայն կոմունիստները երբեք Ճապոնիայում իշխանության ղեկին չեն եղել։