Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներին

Forbes–ը կազմել է 2017 թվականի հունիսի 1–ից մինչև 2018–ի հունիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ վաստակած դերասանուհիների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Forbes–ի վարկածով ամենալավ վարձատրվող դերասանուհիների ցանկը գլխավորում է Սքարլեթ Յոհանսոնը` 40,5 միլիոն դոլար եկամուտով։

Ընդհանուր առմամբ, Forbes–ի ցանկում տասը դերասանուհի է ներառվել։ Պարբերականի տվյալներով` նրանք միասին վաստակել են 186 միլիոն դոլար, ինչը 16%–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ինչ վերաբերում է Յոհանսոնին` ապա այս տարի ամենաշատ գումար նրան բերել է Նատաշա Ռոմանովայի դերը («Սև այրի») «Վրիժառուներ» հայտնի ֆիլմում։

Премьера фильма режиссера Джосса Уидона "Мстители" в Москве

Չնայած տարիքին` իր դիրքերը չի զիջում նաև հիանալի Անջելինա Ջոլին։ Նա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում` 28 միլիոն դոլարով, որը նա ազնիվ աշխատանքով վաստակել է «Մալեֆիսենտային» նկարահանման հրապարակում։ Ընդհանուր առմամբ, Էնջիի համար անհանգստանալու կարիք չկա, բազմազավակ մայրն առանց ամուսնու էլ կարող է հոգ տանել երեխաների մասին։

Ջոլիից մի փոքր հետ է մնացել նրա նախկին ամուսնու նախկին կինը` միշտ երիտասարդ ու կենսուրախ Ջենիֆեր Էնիսթոնը։ Նրա եկամուտը կազմել է 19,5 միլիոն դոլար։ Ի տարբերություն Ջոլիի, նա ստիպված չէ երեխաների պահել։ Հետաքրքիր փաստ. նա մինչ այժմ այդպիսի ահռելի գումարներ է ստանում «Ընկերները» սերիալում իր դերի համար։

64-й Каннский кинофестиваль

Բացի այդ, պարբերականը գրում է, որ Էնիսթոնի եկամուտը շուտով աճելու է, քանի որ նա նկարահանվելու է Apple սերիալում Ռիզ Ուիզերսփունի հետ, որն իր հերթին 16,5 միլիոն դոլարով վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ջենիֆեր Լոուրենսը (18 միլիոն)։ Նա գումար է ստացել երկու վերջին ֆիլմերի` «Կարմիր ճնճղուկի» ու «Մամայի», նաև Dior–ի հետ գործարքի համար։

66-й Каннский кинофестиваль. День четвертый

Վեցերորդ տեղն է զբաղեցրել Միլա Կունիսը` 16 միլիոնով։ 13 միլիոնը թույլ է տվել Ջուլիա Ռոբերտսին զբաղեցնել յոթերորդ հորիզոնականը։ Ութերորդ տեղում է Քեյթ Բլանշետը (12,5 միլիոն), իններորդում ` Մելիսա Մաքքարթին  (12 միլիոն)։ Ցուցակն ամփոփում է երկարաոտ իսրայելցի Գալ Գադոտը` 10 միլիոնով։

Член жюри 71-го Каннского кинофестиваля, австралийская актриса театра и кино Кейт Бланшетт на фотоколле (8 мая 2018). Канны, Франция

Forbes–ը գնահատել է դերասանուհիների եկամուտը 2017 թվականի հունիսի 1–ից 2018 թվականի հունիսի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Վարկանիշային աղյուսակում գումարները ներկայացված են առանց հարկերը հանելու։ Բայց հաշվի չեն առվել դերասանուհիների վճարները գործակալներին, մենեջերներին ու փաստաբաններին։ Եկամուտները գնահատվել են` հիմնվելով Nielsen, ComScore, Box Office Mojo ու IMDB–ի տվյալների վրա, նաև ոլորտի ներկայացուցիչների հարցազրույցների հիման վրա։