Մոտ 2 միլիոն դիտում. փոքրիկը հագել է մոր կոշիկները և պարում է

Համացանցից օգտվողները շատ են սիրում փոքրիկների մասնակցությամբ տեսանյութերը, իսկ եթե այդ փոքրիկները նաև տաղանդավոր են, ապա փառքը երկար սպասեցնել չի տա։ Համացանցում օրեցօր ավելանում է մոր կոշիկները հագած այս տաղանդավոր փոքրիկի տեսանյութի դիտումները։
Sputnik

Փոքրիկ աղջիկները զվարճալի տեսք են ունենում, երբ հագնում են մոր կոշիկները։ Այս տեսանյութի հերոսը որոշել է ոչ միայն կոշիկները հագնելով զվարճացնել հարազատներին, այլև միաժամանակ պարել։

Նա պարում է Estradarada —ի «Կանգնեցրեք, Վիտյան պետք է իջնի» երգի տակ։

Ու քանի որ փոքրիկի հագին մոր կոշիկներն են, այսինքն` շարժվելը դժվար է, նա էլ որոշել է առանց տեղից շարժվելու պարել։