Անվախ զույգը հարսանիք է արել 120 մետր բարձրության վրա. տեսանյութ

Զույգը ծանոթացել է աշխարհի ամենահայտնի կիրճի մոտ, և Ռայանն այնտեղ ամուսնության առաջարկ է արել Քիմբերլիին։
Sputnik

Ամերիկացի Ռայանը և Քիմբերլին հարսանիք են արել Գրանդ կանյոնում` 120 մետր բարձրության վրա։

Հարսանեկան արարողության տեսանյութում (դիտել են 2,2 միլիոն անգամ) երևում է, թե ինչպես են հյուրերը և նորապսակները ճոճվում ճոպանների և հատուկ ցանցի վրա։ Աղջկա հայրն ընկնում է այն պահին, երբ աղջկան ուղեկցում է ապագա ամուսնու մոտ։

Նորապսակները պաշտում են բարձրությունը, զբաղվում են արշավներով ու ժայռագնացությամբ։ Արարողությունն անցկացնելու վայրը պատահական չի եղել։ Հենց այդ կիրճի մոտ են նրանք ծանոթացել, և Ռայանը որոշել է հենց այնտեղ ամուսնության առաջարկ անել Քիմբերլիին։