ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի երկու տարեկան որդին զարմացրել է սոցցանցերի օգտատերերին։ Աստղային զույգի բաժանորդները համոզված են, որ ապագայում Սեյնթի շնորհիվ ամերիկյան ռեփ ինդուստրիան կհարստանա նոր տաղանդով։
Օգտատերերը հայտարարել են, որ Քիմը և Քանյեն արժանի փոխարինող ունեն նույնիսկ բլոգերի ոլորտում։
Երեխան իսկապես դարձել է համացանցի աստղ, երբ մայրն Instagram–ի իր էջում երկու տեսանյութ է հրապարկել, որոնցում երևում է, թե ինչպես է Սեյնթը պարում ռեստորանում աթոռի վրա ռեփե Պիտի Պաբլոյի Raise Up երգի տակ։ Տեսահոլովակները հավաքում են տասնյակ հազարավոր լայքեր և դիտումներ։
Տղան պարում է և երաժշտության ռիթմի տակ թափահարում անձեռոցիկը։ Ընդ որում, երեխան այնքան տարված է իր պարով, որ նրան չի շեղում անգամ սեղանին դրված սիրելի կարտոֆիլի ֆրին։