Բեռլինի ճանապարհին Պուտինը Վիեննայում հարսանիքի կմասնակցի. ինչ է նվիրելու նա նորապսակներին

Պուտինը Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի հարսանիքի «անակնկալ հյուրը» կլինի, փոխանցում են ավստրիական լրատվամիջոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի հարսանիքին Պուտինին հրավիրել են Վիեննա կատարած իր վերջին այցի ժամանակ։ Նա հարսանիքի կգնա Բեռլինի ճանապարհին, որտեղ հանդիպելու է Անգելա Մերկելի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բեռլինի ճանապարհին կմտնի», – ասել է Պեսկովը։

Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների և ԵԱՏՄ շուկայի մասին

Հարսանիքը նշանակված է օգոստոսի 18–ին։ Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինը «հաճույքով ընդունել է նախարարի հրավերը», որը մի քանի ամիս առաջ հրաժարվել էր աջակցել ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի ու եվրոպական այլ երկրների հակառուսական ակցիային ու երկրից չէր արտաքսել ռուս դիվանագետներին։

Կրեմլում նշել են, որ այդ հարսանիքը մասնավոր միջոցառում է ու արձանագրություն չի լինելու։

Պեսկովը խոստացել է ավելի ուշ ասել` ինչ է Պուտինը նվիրելու Ավստրիայի արտգործնախարարին։

Ավստրիական լրատվամիջոցները գրում են, որ Վլադիմիր Պուտինը հենց «հարսանիքի անակնկալն» է լինելու։ Kronen Zeitung թերթը հղում է անում քաղաքական շրջաններին աղբյուրներին ու հայտնում է, որ ռուս առաջնորդը կներկայանա տոնակատարության հյուրերին որպես «անակնկալ հյուր»։